Twitter-ի միկրոբլոգների ծառայությունը հունիսի 21-ի ընթացքում անհասանելի է եղել օգտատերերի մի մասին:
Ռեսուրսի հետ եղած խնդիրների մասին լուրը հաստատել են Downforeveryoneorjustme-ը և Host-Tracker-ը: Վերջինիս տվյալներով` աշխարհի տարբեր քաղաքների 41 սերվերներից Twitter–ը հասանելի է եղել միայն երկու սերվերի:
The Verge-ի տվյալներով` Twitter-ը չի բացվում նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարածքում:
Որոշ օգտատերեր հայտնում են Twitter-ի բջջային տարբերակի նորմալ աշխատանքի մասին:
Twitter-ի էջում հայտարարություն է հայտնվել, որ ընկերության ինժեներներն աշխատում են անսարքությունները վերացնելու ուղղությամբ։






































