Louis Vuitton նորաձևության տունը մանրակրկիտ հետևում է իր արտադրանքի յուրօրինակությանը և չկրկնվելուն: Ինչպես հաղորդում է Fashion Time-ը, գործը լուրջ ընթացք է ստանում, որովհետև բրենդը դատական գործ է սկսել նույնիսկ կինոընկերությունների դեմ:
Անցած տարվա վերջին նորաձևության տունը դատարան էր դիմել Warner Bros կինոընկերության դեմ «Տղաների հավաքույթը Վեգասում 2» ֆիլմում իր բրենդի կեղծ նմուշներ կիրառելու համար: Նյույորքյան դատարանը մերժել էր հայցն ընդունել:
Ինչպես նշել են բրենդի ներկայացուցիչները, LV–ի կեղծ նմուշների կիրառումը ֆիլմերում կարող է սպառողներին թույրիմացության մեջ գցել: Սակայն դատավորի կարծիքով՝ դգոհությունները հիմնավորված չեն և բավարար համոզիչ չեն:
«Մենք խորապես հիասթափված ենք դատարանի որոշմամբ: Մենք նախկինի պես մտադիր ենք պաշտպանել մեր բրենդը, զգոնություն կցուցաբերենք և բոլոր ջանքերը կգործադրենք մեր արտադրանքը և գնորդներին պաշտպանելու համար»,- նշել է Louis Vuitton-ի ներկայացուցիչը:









































