Իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում «կարմիր ֆուրիա»-ի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարեց, որ չի հասկանում Իսպանիայի հավաքականը քննադատողներին: Նշենք, որ աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները «Եվրո-2012»-ում բոլորից շատ գնդակներ են խփել և բոլորից քիչ բաց թողել:
«Ես չեմ հասկանում քննադատներին: Ժամանակակից ֆուտբոլում, որտեղ բոլոր թիմերը հավասար են, մենք վերջին 4 տարիների ընթացքում ընդամենը 2 պարտություն ենք կրել` Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում զիջելով ԱՄՆ-ի, իսկ աշխարհի առաջնության ժամանակ` Շվեյցարիայի հավաքականին:
Չեմ կարծում, որ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում տեսնել մեր հաջողությունը: Բոլորը ցանկանում են, որ մենք լավ խաղանք»,- հայտարարել է մարզիչը:










































