Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էշլի Յանգը կհասցնի վերականգնվել վնասվածքից և մասնակցել կիրակի օրը կայանալիք «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի հանդիպմանը` Իտալիայի ընտրանու հետ:
Ուկրաինայի հավաքականի հետ խմբային փուլի եզրափակիչ խաղում ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անդրեյ Շևչենկոյի հետ բախման արդյունքում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողն այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ: Ներկայումս անգլիացիները չեն կարող օգտվել միայն Ջերմեյն Դեֆոյի ծառայություններից, ով մեկնել է Անգլիա` հոր թաղման կապակցությամբ:








































