РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ափսոսանք է հայտնել հունիսի 18-19-ը Մոսկվայում Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունների արդյունքների կապակցությամբ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ.
«Մոսկովյան բանակցություններում չի հաջողվել համաձայնության գալ կոնկրետ ու փոխադարձ քայլերի շուրջ: Գլխավոր քարտուղարը հուսով է, որ առաջիկա տեխնիկական ու քաղաքական հանդիպումների նախաշեմին կողմերը կամրապնդեն համաձայնեցված որոշման հասնելու վճռականությունը, ինչը հնարավորություն կտա վերադարձնել միջազգային վստահությունն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, որը կարելի է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:
Իրանի հետ բանակցություններում ներգրավված բոլոր կողմերին կոչ եմ անում իրենց դիվանագիտական գործունեությունը վերսկսել նոր ուժով և առավելագույն ճկունությամբ»:









































