«Գագիկ Ծառուկյանը երեկ կրկին չէր մասնակցում Աժ նիստին: ԲՀԿ խմբակցությունը երկրորդ անգամ նիստի էր ներկայացել առանց ֆրակցիայի ղեկավարի: Ըստ լավատեղյակների՝ Ծառուկյանն ասել է. քանի այս կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, ես նիստերին չեմ մասնակցելու»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հետաքրքիր է, որ Աժ նիստերին չի մասնակցում, սակայն կառավարություն, վարչապետի հետ կոնֆիդենցիալ հանդիպման գնում է՝ անկախ այն բանից, թե ինչ թեմայով է այդ կոնֆիդենցիալ հանդիպումը»:






































