Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, որը հունիսի 19-ին սրտի նոպա էր ունեցել և ուղեղի կաթված ստացել, բանտից տեղափոխել են Կահիրեի Մաադի շրջանի զինվորական հիվանդանոց: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Որոշ ԶԼՆ-ներ անգամ գրում են, որ նա մահացել է, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:
Այժմ Մաադի զինվորական հիվանդանոցի մոտ ուժեղացվել է հսկողությունը: Ներքին տարածքում գտնվում են կենտրոնական անվտանգության աշխատակիցները:
Հիշեցնենք, Կահիրեի քրեական դատարանը հունիսի 2-ին Եգիպտոսի նախկին նախագահին դատապարտեց ցմահ ազատազրկման, որից հետո նրա առողջական վիճակը խիստ վատացել է:







































