Այսօր` հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է news.armeniatv.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Ժամը 13:30-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամուրջի տակ երիտասարդ տղայի դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են ժամանել ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև Ոստիկանության Մաշտոցի, Արաբկիրի և Մալաթիա-Սեբաստիայի բաժինների օպերատիվ քննչական խմբերը: Հրավիրվել է դատական բժիշկը:
Գագիկ Շամշյանը հայտնել է, որ իր տեղեկություններով` մահացածը Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 15Ա շենքի բնակիչ` 23-ամյա Ն. Հ-ն էր, ում Ոստիկանության Արաբկիրի բաժինը երեկվանից որպես անհայտ կորած որոնում էր:
Արաբկիրի բաժնում նրա կորստյան փաստով դիմել էր հայրը` Ա. Հակոբյանը, որն ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, որպես բաժնի վարիչ աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կլինիկայում
Արդեն ճշտվել է որ փաստի առթիվ զբաղվելու է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական բաժինը:
Թե ինչն է եղել մահվան պատճառը, կատարվածը ինքասպանություն է թե հանկարծամահ, դա կպարզվի քննության ընթացքում:










































