ԱՄՆ-ի խոշոր բողոքական կազմակերպության Հարավային բապտիստական կոնվենցիայի նախագահ է դարձել աֆրոամերիկացի: Պաստոր Ֆրեդ Լյութերին ընտրել են Նոր Օռլեանում կայացած հավատացյալների հերթական հավաքի ժամանակ:
Մեկնաբնելով իր ընտրությունը` պաստորը հույս է հայտնել, որ իր նախագահությունն օրինակ կծառայի ղեկավարող պաշտոններում գունավոր բնակչության ներկայացուցիչների նշանակելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ֆրեդ Լյութերը 26 տարիների ընթացքում Նոր Օռլեանի բապտիստական եկեղեցիներից մեկի պաստորն է եղել: Այդ ժամանակվանից նրա թեմը մեծացել է՝ 50 մարդուց հասնելով 8 հազարի: 2005 թ. տաճարն ավերվել է «Կատրին» փոթորկի կողմից, սակայն վերականգնումից հետո այն դարձել է խոշորագույնը Լուիզիանայում:
Լյութերի ընտրությունն անսովոր որոշում է եկեղեցու համար, որը տարիների ընթացքում պաշտպանել է ստրկությունը և համամիտ է եղել ռասիզմի հետ: Հենց այդ կազմակերպությունը դարձել է հավատացյալների բողոքի նշան եկեղեցու վարած քաղաքականության նկատմամբ:
Ֆրեդ Լյութերն առաջին սևամորթն է, ով փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել կոնվենցիայում: Նրա պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է լինելու, սակայն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:








































