Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը մշակել է մի օրինագիծ, որով մասնավոր սեկտորին թույլ է տրվում բնական գազ ներկրել Թուրքիա:
Նախարարության տարածած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ տվյալ օրինագիծն ուղղված է Թուրքիայի ներքին շուկայում գազի գների նվազեցմանը՝ երկրին գազամատակարարումների դիվերսիֆիկացման հաշվին:
Օրինագծի համաձայն՝ Թուրքիայի մասնավոր սեկտորը համապատասխան արտոնագիր է ստանում գազ ներկրելու համար այն երկրներից, որոնց հետ Թուրքիան ունի գազային համաձայնագրեր, ինչպես նաև այն երկրներից, որոնց հետ Թուրքիան դեռ չի հաստատել համագործակցություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հիմնական գազամատակարարներն են Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը:










































