«Եվրո-2012»-ի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում կայացած Ուկրաինայի ընտրանու հետ հանդիպումից հետո Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջո Հարթը երախտիքի խոսքեր է հղել թիմի երկրպագուներին:
«Այս հանդիպումը չէր կարող հանգիստ ընթացք ունենալ: Բայց ամենակարևորն այն է, որ մենք մշտապես զգում էինք մեր ֆանատների ներկայությունը: Նրանք անհավանական աջակցություն ցույց տվեցին մեր թիմին: Շնորհակալ ենք:
D խմբում զբաղեցրինք առաջին տեղը, և առաջիկա հանդիպումն Իտալիայի հավաքականի հետ է: Մենք պետք է հավատանք մեր ուժերին: Իմաստ չունի խաղալ իտալացիների հետ, եթե վստահ չլինենք, որ հաղթելու ենք: Մրցաշարում առաջիկայում ևս առաջընթաց ենք ակնկալում»,- BBC-ն մեջբերում է Հարթի խոսքերը:







































