Մոսկվայում 40-ամյա հայազգի տղամարդը դանակից ստացված վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հաղորդում էRosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսասատանի ՆԳՆ-ին, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ ժամը 01:00-ի սահմաններում կրծքավանդակի և որովայնի խորը կտրող-ծակող գործիքով հասցված վերքով քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի տղամարդ: Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժին: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի ականատեսի խոսքերով՝ նախորդ օրը կեսօրին ինքը և տուժածը՝ ծնունդով հայ 40-ամյա տղամարդը, ծանոթացել են Զելենոգրադի մի բնակչի հետ: Տղամարդը նրանց իր տուն է հրավիրել՝ փողով խաղաթուղթ խաղալու: Խաղը ուղեկցվել է ալկոհոլային խմիչքի օգտագործմամբ: Բնակարանի տիրոջ բախտը չի բերել, և նա անընդհատ տարվել է, սակայն ոչ մի կերպ չի ցանկացել վճարել պարտված գումարը: Տուժածի և տանտիրոջ միջև վեճ է առաջացել, որի արդյունքում տղամարդը վերցել է դանակը և մի քանի հարված հասցրել հյուրին:
Զելենոգրադի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրօր. 111-րդ հոդվածով (առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնել):










































