1911թ. այս օրը Թիֆլիսում վախճանվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:
Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։
Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը՝ «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում 1862թ.։ «Արություն և Մանվել»–ով (1867) Աղայանը հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։
Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտ»–ը (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։
Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Թարգմանել է Ի. Կռիլովի, Ֆ. Շիլլերի, Հ. Հայնեի, Լ. Տոլստոյի, Վ. Շեքսպիրի գործերը։











































