Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է «Եվրո-2012»-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի շրջանակներում կայացած Ֆրանսիա-Շվեդիա հանդիպման լավագույն խաղացող:
Շվեդիայի ընտրանու առաջատարներից մեկը հիանալի հանդիպում անցկացրեց, իսկ երկրորդ խաղակեսի սկզբին դարձավ առաջին գոլի հեղինակը:
Շվեդիա-Ֆրանսիա հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ շվեդների, ովքեր «Եվրո-2012»-ում վերջին խաղն էին անցկացնում:










































