Առնվազն 17 մարդ է զոհվել Չինաստանի արևելյան շրջաններից մեկում ավտովթարի հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել Ֆուցզյան նահանգում։ Ըստ Xinhua գործակալության հաղորդած տվյալների՝ ավտոբուսը մոտ 50 մետր բարձրությունից ընկել է ձորը։
Այդ պահին ավտոբուսում եղել է 45 մարդ, որոնցից 17-ը տեղում մահացել են: Հաղորդվում է, որ 3 ուղևոր գտնվում են ծանր վիճակում։ Չի բացառվում, որ զոհերի թիվը կաճի, քանի որ այստեղ շարունակվում են փրկարարական աշխատանքները։







































