Ֆիզպատրաստվածության գծով հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը, ով ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ժամանակ աշխատել է Ռուսաստանի հավաքականում, չի կարծում, որ այդ ընտրանու անհաջողության պատճառը ֆուտբոլիստների ֆիզիկական վատ վիճակն էր.
«Մի քանի օրվա ընթացքում ֆուտբոլիսների ֆիզակական վիճակը չէր կարող այդքան կտրուկ վատանալ: Ռուսաստանի հավաքականը լավ է խաղում այն ժամանակ, երբ ազատ տարածություն է ստանում, իսկ երբ այն չկա, անմիջապես խնդիրներ են առաջանում: Երբ մրցակիցը նահանջում էր ամբողջ կազմով, ռուսները չէին կարողանում վտանգավոր պահ ստեղծել:
Եթե մրցակիցդ պաշտպանվում է 11 ֆուտբոլիսներով, հարձակման ժամանակ պետք է օգտագործել նաև եզրերը: Երբ Ձագոևն աջ եզրից տաղաշարժվում է կենտրոն, նրան պետք է օգնության հասնի Անյուկովը: Նույնը Արշավինի դեպքում, ում պետք է օգներ Ժիրկովը: Բայց բոլոր գրոհները զարգանում էին կենտրոնով»:
Արդյունքում գնդակի անընդհատ կորուստներ, որի դեպքում մրցակիցը հակագոհելու հնարավորություն է ստանում: Այդպիսի խաղը հավասարազոր է ինքնասպանության, քանի որ դու չափազանց շատ էնենրգիա էս կորցնում»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը:







































