Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կհեռանա «Շիննիկ»-ից: Այդ մասին հաղորդում է rusfootball-ը:
Անցած մրցաշրջանում «Շիննիկ»-ն Առաջին դիվիզիոնում զբաղեցրեց 3-րդ տեղը, սակայն անցումային խաղերում զիջեց «Ռոստով»-ին ու զրկվեց Պրեմիեր Լիգայում խաղալու հնարավորությունից:
«Շիննիկ»-ի կազմում 8 գոլ հեղինակած Սարկիսովն այդ թիմում հանդես էր գալիս վարձավճարով, իսկ իրավունքները պատկանում են «Լոկոմոտիվ»-ին:



































