Friday, 12 06 2026
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել

Փառանձեմ Մեյթիխանյան. Ո՞րն է այս ՄԱՍՆԱԳԵՏԻ հմայքը

Այս տարվա ընդունելության քննությունների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ:

 – Պարոն Գյուրջինյան, Դուք նախորդ տարիներին ընդունելության քննություններին առավել ակտիվ նախաձեռնությամբ էիք հանդես գալիս, դժգոհություն էիք հայտնում կազմված թեստերի, քննությունների ընթացքի վերաբերյալ: Ինչո՞վ է պայմանավորված այս տարվա լռությունը: Հնարավո՞ր է, որ հայերենի թեստերն իրենց որակով այնպես փայլեցին, որ որոշեցիք տեսակետ չարտահայտել:

 – Հիմա իմ լրագրող բարեկամները կարող են զարմանալ, որ սկսեցի ընդունելության  քննություններից խոսել, որովհետեւ մինչ այսօր լռել եմ: Ոչ թե երդվել էի այլեւս չխոսել, պարզապես ծանոթ չեմ այս տարվա հարցարանին եւ կարող եմ հիմնավորել՝ ինչու չծանոթացա: Անցյալ եւ նախանցյալ տարիներին բուռն եւ հիմնավորված քննադատություն հնչեցրինք, բայց  հաջորդ տարի տեսանք, որ քննադատության թիրախը` տապալման, ձախողման մեղավորը, հանկարծ հայտնվել է սեղանապետի դերում եւ տնօրինում է ոլորտը: Ավելին` նրան պարգեւատրում  են. այնպես են դասավորում, որ նա դառնա հանրակրթական դպրոցի դասագրքի հեղինակ: Հայոց լեզվի 7-րդ դասարանի ողբալի դասագիրքը պարգեւատրություն էր այն խոտան թեստերի դիմաց: Եվ ես որոշեցի քննական գործընթացից գլուխս մի քիչ հանգիստ պահել: Որոշ բարեկամ լրագրողների ասել եմ` թող դիմեն նաեւ ուրիշների, մարդկանց, որոնք տարիներ առաջ քննադատում էին իմ առաջարկած առաջին հարցարանները: Դրանց կառուցվածքը գրեթե նույնն է մնացել, բայց հարցաթերթիկները տարեցտարի ավելի ու ավելի վատն են դառնում: Որոշ համալսարանական գործընկերներ, որոնք հիմա խոր ընդհատակում են, լռում են, այն ժամանակ առյուծ էին կտրել, քափ ու քրտինքի մեջ աջ ու ձախ` մամուլով, հեռուստատեսությամբ քննադատում էին հարցարանները, մերժում դրանք եւ ասում, որ այդ գործը պետք է անեն լրջմիտ մասնագետներ:  Տարիներ շարունակ տեսնում ենք, թե «լրջմիտների» արածն ինչ է: Արդեն հոգնել եմ այդ մասին խոսելուց, որովհետեւ ԿԳ նախարարությունը եւ ԳԹԿ-ն հիմնականում  չեն լսում քննադատությունը:

 – Թեեւ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի շտեմարանը որոշակիորեն մեղմել են, փոխարենը անգլերենի թեստերից էին բավական շատ դժգոհությունները: Ստացվում է՝ ամեն տարի մեկ առարկա  թիրախո՞ւմ է հայտնվում:

 – Նոր իմացա, որ այդպիսի բան կա: Հայերենի քննություն գրեթե բոլորն են հանձնում, եւ այն խիստ կարեւոր դեր էր կատարում թեժ մրցույթը կարգավորելու հարցում: Կարող եմ միայն ենթադրություն անել: Անգլերեն հանձնում են հեղինակավոր մասնագիտություններ ընտրած  դիմորդները՝ միջազգային հարաբերություններ, իրավագիտություն եւ այլն, ուստի այնպես պիտի անեն, որ հանկարծ հեռավոր գյուղից կամ մարզային մի քաղաքից «պատահական մեկը» չգա եւ իր գիտելիքով քսան ստանա ու զբաղեցնի ինչ-ինչ պաշտոնյաների կամ մեծահարուստների երեխաների տեղերը: Կարող է հիմա «կարգավորիչի» այդ դերը կատարում է անգլերե՞նը:

 – Դիմորդներից ոմանք ասում են, որ հարցերը կարդալիս ցանկացել են լքել քննասենյակը: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս խնդիրը:

 – Տարիներ շարունակ այդ մասին խոսում ենք, խոսում են հոգեբանները, կրթության ոլորտի մասնագետները: Բոլորը մտահոգ են, բայց մենք փաստորեն չենք կարողանում փոխել ո՛չ կատարողներին, ո՛չ էլ մոտեցումները: Եթե մենք (մենք ասելով՝ նկատի ունեմ վերից վար՝ իշխանավորներից սկսած) իսկապես ուզում ենք այդ ոլորտը մաքրել, հարցին պետք է արմատական լուծում տանք: Միակ ճիշտ լուծումն այս իրավիճակում այս է` վերացնել ընդունելության քննությունները` իրենց բոլոր հոռի կողմերով եւ հետեւանքներով: Վերացրե՛ք ընդունելության քննությունները, թող մարդիկ գնան սովորելու:

 – Դիմենք Վրաստանի օրինակի՞ն:

 – Իրականում Վրաստանի օրինակին ուրիշ ոլորտներում էլ պետք է հետեւենք: Այս հարցի մասին տարիներ շարունակ խոսել ենք, ուրիշներն էլ վաղուց ասել են, եւ, կրկնում եմ, լավագույն լուծումը ընդունելության քննությունների վերացումն է: Ուսանողը թող ուսումնառության ընթացքում սովորի, համալսարան ավարտելը դժվար լինի: Ինչո՞ւ պետք է քննական այդ սթրեսը ապրեն, հանուն ինչի՞: Սա քաղաքական կամքի խնդիր է: Հիմա շտեմարանը 5000, 10.000, թե՞ անվերջ քանակությամբ հարցերից է բաղկացած, ի՞նչ… Հոմանիշների ամբողջ բառարանը կարելի է առաջադրանքի տեսքով լցնել եւ հատորներ հրատարակել, հետո՞: Դրանք էլ անգիր արեցին դիմորդները, հետո՞… Մարդը պետք է դպրոցի ավարտական քննության իր հավաքած միավորները վերցնի, գնա համալսարան: Հայ հասարակությունը պետք է վերջապես հանգստանա ընդունելության քննություններից:

 – Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված  Փառանձեմ Մեյթիխանյանին շարունակ  վստահելը: Նա գուցե իսկապես պոտենցիալ ունի:

 – Այդ հարցը պետք է տալ նրա տերերին` ո՞րն է այս ՄԱՍՆԱԳԵՏԻ հմայքը, Հայաստանում ուրիշ մարդ չկա՞, որ կարողանա նման խոտան գործ անել:

 – Այս տարի խոսակցություններ կան, որ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի թեստերի պատասխանները վաճառվել են բավականին մատչելի՝ 500 ԱՄՆ դոլարով: Որքանո՞վ էր դա հնարավոր:

 – Առաջին անգամ եմ լսում այս մասին: Շատ տխուր եմ, անհնարին ոչինչ չկա. այդ թեստերը ստեղծվում են Հայաստանում: Քանի մարդ մասնակցել է, պետք է կանչել, հարցնել եւ պարզել՝ որտեղի՞ց եղավ արտահոսքը, եթե, իհարկե, եղել է: Կազմողները լուրջ պատասխանատվություն են ստանձնում գաղտնի պահել հարցարանները, դա լուրջ, պետական կարեւորություն ունեցող հարց է: Անշուշտ, նաեւ բարոյական հիմնահարց է: Բայց ես իսկապես ոչինչ չգիտեմ:

 – Իսկ այս անգամ ձեզ չառաջարկեցի՞ն մասնակցություն ունենալ շտեմարան կազմելիս:

 – Չեմ կարող ուրանալ, ԳԹԿ-ն ինձ հրավիրել եւ առաջարկել է մասնակցել շտեմարանների կազմությանը, բայց քանի որ մասնագիտական ուրիշ հոգսեր ունեի, չուզեցի մասնակցել: Հատկապես այն դեպքում, երբ ձեր հիշատակած անձը «առաջին ջութակահարուհու» դերում էր նշմարվում: Զվարճալի կլիներ, չէ՞, ես էլ այդ նույն նվագախմբում թավջութակ նվագեի: Չեմ զղջում, որ մասնակցություն չեմ ունեցել, քանի որ այդ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունս մարել է:

 – Պարոն Գյուջինյան, ֆեյսբուքյան Ձեր էջում Սուրեն  Զոլյանին՝ ռեկտորի պաշտոնից հեռացնելը խրախուսեցիք եւ ճիշտ համարեցիք: Ի՞նչ փաստեր ունեիք:

 – Սուրեն Զոլյանի պաշտոնավարման առաջին օրվանից եղել եմ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, եւ նրա գործունեության ամբողջ ընթացքն իմ աչքի առաջ է եղել: Տեսել եմ, թե մեր համալսարան նոր եկած ռեկտորը  քիչ առ քիչ, տարեցտարի ինչպես դարձավ բռնակալ: Անշուշտ, նաեւ կոլեկտիվը նրան դարձրեց այդպիսին իր լռությամբ, իր հնազանդությամբ, սկզբունքայնության բացակայությամբ: Բոլորն էլ գիտեն՝ Արմեն Աշոտյանն աչքիս լույսը չէ, բայց Զոլյանի հարցում ամեն դեպքում շատ դրական քայլ արեց: Սիրտս հովացավ, որ այսպես ճանապարհեցինք նրան, եւ լավ ռեկտորի ընտրություն կատարվեց: Իրեն հարգող մարդը, տեսնելով, թե ինչպես է ցնծում դասախոսական կազմը, չպետք է անգամ մտածի վերադառնալու մասին. իրեն այնտեղ չեն սպասում (մի քանի բացառությունները չհաշված):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում