Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում այսօր կայանալիք Ֆրանսիա-Շվեդիա հանդիպումը կսկսվի լռության րոպեով: Մարզադաշտում հավաքվածները 1 րոպե լռությամբ կհարգեն 74 տարեկան հասակում մահացած հանրահայտ ֆրանսիացի սպորտային մեկնաբան Թիերի Ռոլանի հիշատակը: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական մամուլը:
Ավելի քան 50 տարի Թիերի Ռոլանն աշխատել է որպես սպորտային մեկնաբան: Նա մեկնաբանել է աշխարհի 13 առաջնությունների հանդիպումներ: Վերջին խոշոր մրցաշարը, որտեղ աշխատել է Ռոլանը, եղել է 2004 թվականին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունը:
Նախատեսվում էր, որ Ռոլանը կաշխատի նաև «Եվրո-2012»-ում, սակայն նա չկարողացավ մեկնել Ուկրաինա` առողջական խնդիրների պատճառով:








































