Հունիսի 20-ին Երևանում կկայանա «Արարատ»-ի և ԽՍՀՄ-ի վետերանների հանդիպումը` «Արարատ»-ի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովի 70-ամյակի կապակցությամբ:
Վետերանների հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում: Խաղին հրավիրված են բազմաթիվ հյուրեր` տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը:










































