Պակիստանի Գերագույն դատարանը պաշտոնից հեռացրել է երկրի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիին,- հաղորդում է Agence Franse-Presse-ը: Այդ որոշման համար հիմք է հանդիսացել Գիլանիի դեմ մեղադրանքը, ըստ որի՝ նա խոչընդոտել է Շվեյցարիայի կողմից անցկացվող հակակոռուպցիոն հետաքննությանը:
Բացի այդ, Պակիստանի Գերագույն դատարանը վճռել է, որ Գիլանին այլևս խորհրդարանի պատգամավոր չէ: Դատավորները կարգադրել են նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին «քայլեր ձեռնարկել նոր վարչապետ ընտրելու համար»:
Գիլանիի նկատմամբ դատական հետաքննության պատճառն այն է, որ նա հրաժարվել էր համագործակցել Շվեյցարիայի հետաքննության հետ, որն ուսումնասիրում էր Պակիստանի նախագահի՝ արդեն նախկին վարչապետի ընկերոջ և համախոհի հետ կապված կոռուպցիոն գործը:
Դրա համար ապրիի 26-ին Գիլանին մեղավոր ճանաչվեց դատարանի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, քանի որ հենց Պակիստանի դատարանն էր նրան կարգադրել համագործակցել շվեյցարացիների հետ:
Ըստ փորձագետների՝ Պակիստանում այժմ կարող են նշանակվել նոր խորհրդարանական ընտություններ։








































