Սոցիալական ցանցում կարճատև ներդրում արած միլիարդատեր Մարկ Կուբանը պատմել է Facebook-ի բորսային շուկա դուրս գալու մասին իր տպավորությունները: Անցած ամսվա ընթացքում Dallas Mavericks-ի սեփականատեր Մարկ Կուբանը սոցցանցի 150 հազար բաժնետոմս է ձեռք բերել՝ 3 տարբեր գներով: 50 հազար արժեթուղթ նա գնել է 33 դոլարով, ևս 50 հազարը՝ 31.97 դոլարով և վերջին 50 հազարը՝ 32.50 դոլարով:
Ներդրողը վաճառել է իր բաժնետոմսերը տեխնիկական խոտանի պատճառով Facebook-ի անհանջող IPO- ի վերաբերյալ քննադատությունների տարափից մի քանի շաբաթ անց:
«Դա խաղ էր փողի հետ, ես սխալվել եմ»,- ասել է Կուբանը:






































