ATP-ն շարունակում է Լոնդոնի մրցաշարի եզրափակչում տեղի ունեցած արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանի` մեծ աղմուկ բարձրացրած միջադեպի հետաքննությունը: Հիշեցնենք, որ Դավիդը զայրույթից ոտքով հարվածել է գովազդային վահանակին, որի ներսում նստած մրցավարը վնասվածք է ստացել:
Միջադեպի արդյունքում մրցաշարի չեմպիոնի տիտղոսը հանձնեցին Նալբանդյանի հակառակորդին, իսկ Դավիդը զրկվեց մրցաշարում նվաճած բոլոր մրցանակային գումարներից և տուգանվեց:
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Նալբանդյանի նկատմամբ կարող նաև այլ պատժամիջոցներ կիրառվել: Խոսքը, մասնավորապես, գնում է երկարատև որակազրկման և լրացուցիչ տուգանքների մասին:








































