Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի կարծիքով` հարձակվող Ուեյն Ռունին թիմի համար կարող է անել այն, ինչ ժամանակին անում էր Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականի համար:
«Եթե մտաբերեք, թե ինչպես էր խաղում, օրինակ, Պելեն, ապա կհամոզվեք, որ նա ավելի լավ էր գործում կարևորագույն պահերին և օգնում էր Բրազիլիայի ընտրանուն աշխարհի առաջնություններ հաղթել: Հուսանք, որ Ուեյն Ռունին կարող է նույնն անել մեր հավաքականի համար: Եթե Ուեյնը ցուցադրի իր լավագույն խաղային որակները, մենք առաջընթաց կունենանք:
Բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ Ռունին: Նա էապես կհզորացնի մեր թիմի պաշտպանական գիծը: Տեսնում եմ, թե խաղադաշտ դուրս գալու որքան մեծ ցանկություն ունի այս ֆուտբոլիստը»,- բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Հոջսոնը:



































