Իսպանիայի ընտրանու հետ խաղում պարտություն կրելուց հետո Խորվաթիայի ազգային հավաքականի դարպասապահ Ստիպե Պլետիկոսան դժգոհություն է հայտնել հանդիպման գլխավոր մրցավար Վոլֆգանգ Շտարկի աշխատանքի վերաբերյալ:
«Դրվագներից մեկում մրցավարը իսպանացիների դարպասին 11 մետրանոց չնշանակեց և հաշվի առավ խաղից դուրս իրավիճկում իսպանացիների խփած գոլը: Չեմ խոսում այն մասին, թե քանի անգամ նա Իսպանիայի օգտին որոշեց վիճելի իրավիճակները:
Այսօր մենք լավ խաղ ցուցադրեցինք, պատվով դիմակայեցինք աշխարհի լավագույն թիմին, որն, իմ կարծիքով, դառնալու է «Եվրո-2012»-ի չեմպիոն: Խաղի վերջնամասում իսպանացիները սկսեցին գոլային պահեր ստեղծել: Նայելով խաղընկերներիս աչքերին և տեսնելով նրանց անձնուրաց խաղը, ես դրական լիցքեր էի ստանում»,- ասել է Պլետիկոսան:







































