ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Շվեյցարիայում ընթացող արդյունավետ բանակցությունների շրջանակներում Իրանը պարտավորվել է ապահովել ազատ և անխոչընդոտ նավարկություն Հորմուզի նեղուցում, ինչպես նաև թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների մուտքը երկիր:
Այս պայմանավորվածությունների շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է 60-օրյա ժամանակավոր թույլտվություն (General License), որը թույլ է տալիս իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի արտադրությունը, առաքումը և վաճառքը։
Լիցենզիան ուժի մեջ է մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը և ներառում է նաև բանկային գործարքների, ապահովագրության ու տրանսպորտային ծառայությունների ապահովումը։









































