Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին ամփոփել է Իտալիա-Իռլանդիա հանդիպման արդյունքները:
«Հանդիպման առաջին 30 րոպեներին մենք շատ լավ, կազմակերպված էինք խաղում, սակայն մրցակցի խփած առաջին գոլը փոխեց իրավիճակը խաղադաշտում:
Ճիշտ է, Իտալիայի ընտրանին հաղթանակ տարավ, բայց այդ հանդիպմանը մենք խաղացինք հանուն մեր պատվի: Ի տարբերություն Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի ազգային հավաքականների` մեր թիմի համար խմբային փուլի վերջին տուրի արդյունքը ոչ մի նշանակություն չուներ: Ամեն դեպքում մենք պայքարում էինք հաղթանակի համար»,- լրագրողներին է հայտնել Տրապատոնին:






































