«Շաբաթ օրը Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր կայքում հրապարակել է «Ցպահանջ արդարադատություն» վերնագրով հոդված, որտեղ ասել է, որ եթե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը մտնի Ազգային ժողով, ինքը կողմ կքվեարկի»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Մինչ այժմ հասարակական-քաղաքական դաշտում «rասկռուտկա» էր արվում այն տեսակետը, որ Օսկանյանը պոտենցիալ քաղհալածյալ է: Իրադարծռթյունների հետագա զարգացումից կախված` Օսկանյանը կարող էր արժանանալ նույնիսկ քաղբանտարկյալի վեհ ու բարձր կոչմանը: Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում մանրակրկիտ բացատրել է, թե ինչու է պատրաստվում կողմ քվեարկել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն և հնարավոր կալանավորմանը` այդպիսով կանխելով Օսկանյանից երբևէ քաղբանտարկյալ «ստանալու» և Մարտի 1-ի էջը ընդմիշտ փակելու բոլոր փորձերը: Իսկ տվյալ իրավիճակում Օսկանյանը ավելի շատ հավաքական կերպար է, քան` անհատ»:











































