«5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն արդեն աշխատանքային հունի մեջ են ընկել: Գրեթե բոլոր նորեկներն արդեն տեղեկավորվել են իրենց աշխատասենյակներում և ծանոթանում են տեղանքին: Աժ-ում արվում են վերջին շտրիխները»,- գրում է «Երկիր»-ը:
Թերթի տեղեկություններով` Աժ մշտական հանձնաժողովները վաղը նիստ են գումարելու և որոշելու են հանձնաժողովների փոխնախագահներին:
«Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ներկայացնել մի օրինագիծ, որը հնարավորություն կտա 5-ական պատգամավոր ունեցող ՀՅԴ-ին և «ժառանգությանը» մասնակցել բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին. ընդդիմադիր երկու խմբակցությունը երեք հանձնաժողովներում անդամ կունենան և կմասնակցեն նիստերին ձայնի իրավունքով: Աժ նախագահն առաջարկել է նաև, որ հանձնաժողովների նիստերի ժամերը չհամընկնեն»:











































