Հաշվի առնելով այն փաստը, որ Facebook-ը և այլ սոցիալական ցանցերը ինչ-որ չափով նոր երևույթ են, հասկանալի է, որ դատարանները երբեմն դժվարանում են հստակ որոշումներ կայացնել այն դեպքում, երբ գործ են ունենում դրանցում անձի կատարած գործողությունների հետ:
Կարևոր է սա գիտակցել, քանի որ հակառակ դեպքում դժվար կլինի ընդունել Ինդոնեզիայի դատարանի վճիռը: 30-ամյա տղամարդը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման և տուգանվել 10.600 դոլարով՝ Facebook-ում հակաիսլամական և աթեիստական գրառում անելու համար:
Today in Tech-ը հաղորդում է, որ Ալեքսանդր Աանը դատապարտվել է, քանի որ Facebook-ի աթեիստական խմբում Մուհամմեդ մարգարեի լուսանկարն է տեղադրել, որի վրա գրված է եղել. «Եթե Աստված գոյություն ունի, ապա ինչու են վատ բաներ տեղի ունենում»:
Աանը մեղադրվել է կրոնական թշնամանք և ատելություն առաջացնող գրառում անելու մեջ: Amnesty International-ը, Ինդոնեզիային մեղադրելով միջազգային իրավունքների ոտնահարման մեջ, կոչ է անում ազատ արձակել Աանին:











































