Եգիպտոսի ազգային արժույթի` ֆունտի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է այնքան, որ հասել է վերջին 6 տարվա համար ամենանվազագույն արժեքին: Պատճառը արդեն 13 օր շարունակ տեղի ունեցող անկարգություններն են:
Այսօր առավոտյան այն կազմել է 5,947 ֆունտ/դոլար: Երեկ Եգիպտոսի բանկերը մեկ շաբաթ ընդմիջումից հետո վերսկսել են աշխատանքը: Սակայն, ինչպես հաղորդում է Associated Press-ը, շարունակվող հուզումների պատճառով Կահիրեի բորսայում առևտուրը հետաձգվել է 24 ժամով:
Անկարգությունների սկզբի երկու օրերի ընթացքում եգիպտական ֆունտը միանգամից արժեզրկվեց 17%-ով և դեռևս չի կայունացել:
«Առաջին լրատվականը» արդեն հաղորդել է, որ աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` Credit Agricole-ի մասնագետների գնահատականներով ամեն օր Եգիպտոսից արտահոսում է մոտավորապես 310 մլրդ եվրո կապիտալ: Եթե այս հաշվարկները ճիշտ են, ապա երկրի տնտեսությունն արդեն իսկ կորցրել է ավելի քան 4 մլրդ դոլար:
Բացի այդ` Եգիպտոսում իրավիճակի վատթարացումը արտացոլվել է նաև երկրի իմիջային վարկանիշում, որն իրականացնում են Moody’s, S&P և Fitch վարկանշային ընկերությունները: