Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է թիմի կիսապաշտպան Թեո Ուոլքոթի` մարզման ընթացքում ոտքի վնասվածքի հետ կապված խնդիրների մասին:
«Ոտքի վնասվածքի պատճառով Ուոլքոթը խնդիրներ ուներ դեռ «Եվրո-2012»-ի նախապատրաստական աշխատանքների սկզբնական փուլում, և մենք փոքր-ինչ անհանգստացած էինք այդ փաստով: Հուրախություն մեզ՝ մարզման ընթացքում Ուոլքոթի հետ որևէ լուրջ դեպք չի պատահել, սակայն նախազգուշական միջոցներ ձեռք առնվեցին, և ֆուտբոլիստը չշարունակեց հետագա մարզումը:
Կհայտագրվի՞ արդյոք Ուոլքոթն Ուկրաինայի հետ հանդիպման մեկնարկային կազմում, կհայտնեն բժիշկները»,- բրիտանացի լրագրողների փոխանցմամբ՝ ասել է Հոջսոնը:











































