Thursday, 18 06 2026
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանի և Գերմանիայի միջև հոգևոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի են արժանացել Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը, ջերմորեն ողջունելով հյուրերի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ներկայացրել է շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը:

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցել են Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Էռնես Դրայսին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Դուք տարիներ շարունակ գովարժան հաձնառություններով արդյունավոր ջանքեր եք բերում ի նպաստ Հայաստանի և Գերմանիայի միջև հասարակական, հոգևոր ու մշակութային ասպարեզներում փոխգործակցության զարգացման: Ձեր նախաձեռնությամբ արդյունավոր հարաբերություններ են հաստատվել Սուրբ Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջև` ի նպաստ հոգևոր-բարոյական արժեքների տարածման ու քրիստոնեական հավատքի զորացման: Ուրախալի է, որ վանքերի միջև համագործակցության շրջանակներում Գեղարդավանքի երգչախումբը բազմիցս առիթներ ունեցավ համերգներով հանդես գալ Գերմանիայում` հայ հոգևոր ու ազգային երգի գոհարները ներկայացնելով գերմանացի ունկնդիրներին: Մեր ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է հիշելու Ձեզ` որպես սիրելի երախտավորի, և աղոթելու առ Աստված Ձեր կյանքի ու գործերի հաջողությանց համար»:

Յոհաննես Կերհերին ուղղված կոնդակում ասվում էր. «Գոհունակությամբ տեղեկացանք մեր երկրում Ձեր կողմից իրականացված ծրագրերի մասին: Տարիներ շարունակ Դուք աջակցություն եք բերում Սուրբ Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջև հաստատված համագործակցության զորացմանը, որն արդյունավորվում է աստվածահաճո ձեռնարկների իրականացմամբ` ի նպաստ երկու հաստատությունների առավել պայծառության:

Ուրախություն է Հայրապետիս համար նաև, որ Դուք առ Աստված հավատքով և առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին անկեղծ հարգանքով օժանդակեցիք Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի նորոգության աշխատանքներին: Ձեր սրտաբուխ հանձնառությունը բարձրորեն գնահատվեց մեր հավատացյալների կողմից, ովքեր երախտագիտությամբ հիշում են Ձեզ ու մշտապես աղոթում Ձեզ համար»:

Կոնդակների ընթերցումից հետո Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նվիրյալներին հանձնել է շքանշանները:

Այնուհետև իրենց սրտի խոսքն են արտահայտել պրն. Դրայսն ու պրն. Կերհերը: Նրանք շնորհակալություն են հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց այդպիսի մեծ պատվի արժանացնելու համար, ապա նշել, որ մտադիր են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի ավելի սերտացնեն գերմանահայկական հարաբերությունները:

Արարողության ավարտին հոգևոր երգերի կատարմամբ հանդես է եկել Ս. Գեղարդավանքի երգչախումբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում