Կանադայի սահմանապահները որոշում են ընդունել Օտտավայի միջազգային օդանավակայանում տեղադրել բարձրախոսներ, որոնք թույլ կտան լսել ուղևորների խոսակցությունները։ Այս տեղեկությունը հայտնել են սահմանային ծառայությունում։ Ծառայության ներկայացուցիչն ասել է, որ սա արվում է «սահմանի պաշտպանությունը լավացնելու և երկրի անվտանգությունն ապահովելու համար»։
Ուղևորների խոսակցությունները ձայնագրվելու են, սակայն չի նշվում, թե ինչպես են օգտագործվելու այդ ձայնագրությունները։ Երկրի իշխանությունները լսող սարքերի տեղադրումը բացատրում են նաև երկրում կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությունը կանխելու անհրաժեշտությամբ, որոնք թմրանյութեր և մաքսանենգ ապրանքներ են տեղափոխում ինքնաթիռների միջոցով։









































