Նիգերիայում կիրակի օրը երկրի հյուսիսում սկսված անկարգությունների զոհերի թիվը հասել է 36-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Ավելի վաղ մենք հաղորդել էինք 11 զոհի մասին։ Անցած կիրակի օրվա ընթացքում մի քանի հարձակում է իրականացվել քրիստոնեական եկեղեցիների վրա։ Անկարգությունները կանխելու համար երկրի իշխանությունները որոշել են Նիգերիայում հայտարարել պարետային ժամ։









































