Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության A խմբում 4-րդ տեղը զբաղեցնելուց հետո Լեհաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան հրաժարական տվեց.
«Սա իմ անցած ճանապարհի ավարտն է: «Եվրո-2012»-ից հետո իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է: Շնորհակալ եմ բոլորին: Այս 2 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք հավաքական, որի հետ կարելի է հույսեր կապել նաև ապագայում: Այն այդքան էլ հզոր չէր, որքան մենք ցանկանում էինք, բայց սա ֆուտբոլ է:
Հնարավոր է` Չեխիայի հավաքականի հետ խաղից առաջ մենք շատ ինքնավստահ էինք: Թիմն ամեն ինչ արեց իր հնարավորության սահմաններում, սակայն երկրորդ խաղակեսում սխալները չափազանց շատ էին»,- Սմուդայի խոսքերը մեջբերում է Daily Mail–ը:









































