Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Թուրքիայի նպատակը` մինչև 2023-ը հարյուր միլիոն թուրք (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր, ներկայումս IMC հեռուստաընկերության ծրագրավորող Արիս Նալջին:

 – Արիս, Թուրքիայի ներքին գործերի նախարարը գտնում է, որ Թուրքիայում մամուլն ավելի ազատ է, քան, օրինակ, ԱՄՆ-ում: Որպես զանգվածային լրատվության ներկայացուցիչ՝ ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

 – Թուրքիայի թե՛ ներքին գործերի նախարարը և թե՛ առհասարակ մյուս նախարարները շատ են սիրում մեծ-մեծ բաներ խոսել, անգամ ասում են Թուրքիան Կովկասի տարածաշրջանից մեծ  պետություն է դարձել: Նույնիսկ թուրքական թերթերը ծիծաղում են նրանց այս ասածների վրա: Բայցևայնպես, կան թուրքական թերթեր, հեռուստաընկերություններ, որոնք թուրքական կառավարության կուսակցության՝ AKP-ին մոտ են կանգնած,  և այս ամենն ավելի ուռճացրած են ներկայացնում: Բայց իրականում մենք չենք կարող Թուրքիայում խոսքի ազատության մասին խոսել, երբ 600 համալսարանականներ բանտարկված են, երբ մարդկանց բերման են ենթարկում և 72 ժամ ոչ մի բան չի ասվում: Մեր ընկերներից մեկին բանտարկեցին իր կրած շալի պատճառով՝ պատճառաբանությամբ, որ շալի գույները քրդական կուսակցության գույներն են:

 – Ստացվում է՝ ոչ միայն  խոսքի ազատության, այլ առհասարակ ազատության հետ կապված խնդիրներ կան Թուրքիայում:

 – Այո՛, պատկերացրեք մարդկանց բանտարկում են գրված և դեռևս չտպագրված գրքերի համար: Իմ ընկերներին երեք տարի բանտարկեցին, հետո ազատ արձակեցին ներողություն խնդրելով: Սա խոսքի ազատության մասին չի կարող վկայել: Նույնիսկ միջազգային հոդվածներում էլ Թուրքիան ավելի քան վատ է խոսքի ազատության տեսակետից, քան Աֆրիկայի երկրները:

 – Այս դեպքում ինչպե՞ս է գոյատևում ընդդիմադիր մամուլը, մանավանդ` գիտենք, որ սոցիալիստները երկրում շատ տկար են:

 – Սոցիալիստները տկար են: 1980-ականներից հետո (80-ից առաջ զինվորական կայսրություն էր) շատ ապաքաղաքական երկիր դարձավ Թուրքիան, և սա հայկական համայնքը շատ լավ էր տեսնում: Ես 80 թվի ծնունդ եմ, մեր ընտանիքը այնպես էր մեծացրել մեզ, որ չխոսենք քաղաքական հարցերի, փոքրամասնությունների մասին, մենք փողոցում թուրքերեն էինք խոսում, տանը՝ հայերեն: Եվ երբ արդեն մեծացանք, համալսարան գնացինք, արդեն սկսեցինք հայերեն խոսել, և հիմա ես IMC հեռուստաընկերությունում հայկական ծրագրեր եմ անում: Մի քիչ փոփոխություն է նկատվում, բայց սա ոչ թե պետությունը տվեց մեզ, այլ մենք ստացանք, և 2007-ին, երբ սպանեցին Հրանտ Դինքին, փոփոխության մի պատճառն էր:

 – Դինքի մահով մեդիա դաշտը ազատականացա՞վ:

 – Չասենք ազատականացավ, պարզապես տեսան, որ այլևս չեն կարող անտեսել այս հարցերը: Ընտրությունների արդյունքում 36 քուրդ Ազգային ժողով մտան, և միակ սոցիալիստական կուսակցությունն է քրդական կուսակցությունը, որը մոտ է հայերին, նրանք ուզում էին մեկ հայ ունենալ ազգային ժողովում, որ բարձրացնեն հայերի հարցերը, բայց չստացվեց, թեև իրենք ինչ-որ կերպ խոսում են ապրիլի 24-ի, Ցեղասպանության մասին: Ահմեդ Թյուրքը մեկն է ազգությամբ քուրդ 36 քաղաքական գործիչներից, որը թուրքերի անունից Ազգային  ժողովում ներողություն խնդրեց և ասաց, որ թուրքերն իրենց օգտագործել են: Բայց սա ազատություն է, թե ոչ` չենք կարող ասել:

 – Որքանո՞վ կարող է լրագրողը հասարակական կարծիք ձևավորել: Որքանո՞վ է լրագրողը կարողանում իշխանություններին ինչ-որ առումով զսպաշապիկ լինել:

 – Իբրև լրագրող՝ շատ հարցերի մասին կարող եք գրել: Երեք տարի է՝ «Ռադիկալ» օրաթերթի համար եմ գրում, որ օրական 63 հազար տպաքանակ ունի, մի քիչ ավելի սոցիալիստ է, բայց թերթը կապված է մեծ ընկերության հետ, որը միևնույն ժամանակ ազգայնական թերթ էլ ունի: Եվ երբ ես ամեն շաբաթ գրում եմ հայերի ցեղասպանության, ազգայնականության, հայերի մասին և այլն, օրինակ՝ ինձ երբեք չեն արգելում սա գրել: Ապրիլի 24-ին ես գրեցի, որ սա ցեղասպանություն է, որ դուք չասեք էլ, ես ասում եմ Ձեզ՝ սա ցեղասպանություն է, եկեք բանտարկեք ինձ, և տպեցինք, ոչինչ չեղավ: Բայց նախորդ շաբաթ, երբ Ռագըփ Զարաքոլուի մասին գրում էր թերթը, ոչ թե մեկնաբանության բաժնում, այլ լրահոսում գրեց, որ Ռագըփ Զարաքոլուն Հայաստանում ստացավ մրցանակ, ի վերջո` Հայոց ցեղասպանության մասին աշխատող քուրդ է: Այսինքն՝ իրենց լուրերի մեջ լավ չէին, բայց մեկնաբանության մեջ թողնում են ազատ լինես, որովհետև բանտարկելիս քեզ պետք է բանտարկեն:

 – Պատասխանատվությունը ոչ թե խմբագրի, այլ նյութի հեղինակի վրա՞ է ընկնում:

 – Երկու տարի առաջ փոխեցին այս օրենքը: Մենք «Ակօսում» նույն հարցը բարձրացրինք, երբ Հրանտ Դինքը ողջ էր, ուրիշների գրածի համար իրեն էին պատասխանատվության ենթարկվում, ուզում էին Հրանտին բանտարկել, չկարողացան, 2007-ին սպանեցին Հրանտին:

 – Թուրքիայում բեկումնային փոփոխությունների համար ի՞նչ պետք է տեղի ունենա:

 – Շատ լայն պետք է նայենք տարածաշրջանին, կան սիրիական, քրդական հարցեր: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էլ առաջնային տեղ չի գրավում Թուրքիայի համար: Մանավանդ քրիստոնյա երիտասարդներն ավելի ազատ են խոսելու, բայց Թուրքիան գնում է դեպի իսլամական երկիր, փոփոխությունները սրան են տանում: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Ես մտածում եմ, որ փոքրամասնություններին խոսքի ազատություն տալով` Թուրքիան ավելի դեմոկրատական երկիր չի դառնում: 2014-ին ընտրություններ են, կվերածվի Էրդողանն իբրև ամենամեծ մարդու, որ 20 տարիներին նույն մարդն է ղեկավարել երկիրը: Եվ սա մեծ հարց է:

 – Իշխանության վերարտադրության մեքենան հնարավոր է նորի՞ց գործի:

 – Այո՛, ավելին՝ 2014-ին մարդիկ, որոնք ընտրող պետք է լինեն, հիմա դպրոցական են. ընտրություններին ընդառաջ կրթական ծրագրում փոփոխություն մտցրեց, դպրոցական ուսումնական ծրագրերում 18-ից առաջ պետք է ուսումնասիրես իսլամը: Արտգործնախարարությունը մի քանի շաբաթ առաջ ասաց, որ նոր օրենք են ընդունելու, ըստ որի՝ բոլոր երկրներում բնակվող թուրքերը, առանց Թուրքիա գալու, քվեարկեն ընտրություններին: Գերմանիայում, որտեղ թուրքեր շատ կան, օրենքը հնարավորություն կտա չգան և ընտրեն AKP-ի օգտին:

 – Էրդողանին այլընտրանք կա՞ արդյոք, որին աջակցում է նաև հասարակությունը:

 – Էրդողանը հիվանդ է, ամեն մեկը գիտե, բայց խոսակցությունները այն մասին են, որ նախ պետք է ընտրվի, հետո նոր դադարեցնի գործունեությունը: Հետագայում ավելի վատ բան չլինելու համար այս պահից պետք է աշխատել: Մենք տեսնում ենք արտգործնախարարությունը, ներքին նախարարությունները Էրդողանից շատ ավելի վատ քաղաքականություն են իրականացնելու: Բայց մյուս կողմից, նախագահի թեկնածուից բացի, ով կլինի` չենք կարող ասել:

 – Արիս, որքանո՞վ են Հայաստանի և Թուրքիայի խնդիրները նման իրար, և ի՞նչ քայլեր եք տեսնում քաղաքացիական հասարակության կողմից  խնդիրների հաղթահարման առումով:

 – Երկու կողմում էլ՝ թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում, առկա են միտք արտահայտելու հարցեր: Բացի այդ, կան հարցեր, որոնք շատ նման են իրար. օրինակ՝ բանակային սպանությունները ինքնասպանության անվան տակ: Նույն հարցը ունենք Թուրքիայում, որը դարձյալ բացվեց մի հայի սպանության ձևով: Անցյալ տարի բանակում սպանվեց հայազգի Սևակը, որի սպանությունից հետո թուրքերն էլ, քրդերն էլ սկսեցին քննադատել կատարվածը: Ամեն տասը օր մի զինվոր է ինքնասպանություն կատարում Թուրքիայում: Ստացվում է 36 մարդ ինքնասպանություն է գործում տարվա կտրվածքով, և մենք կամաց-կամաց հասկանում ենք, որ սպանություն է, ոչ թե ինքնասպանություն:

 – Բանակում կատարվող սպանությունները ինչո՞վ եք պայմանավորում Թուրքիայում:

 – Սա իսկապես մեծ զինվորական հարց է, որը բոլոր երկրներում առկա է: Մենք սա տեսնում ենք ԱՄՆ-ում, որ սպա դառնան, Թուրքիայում զինվորները կարծում են  սպաներն իրենց աշխատողներն  են, և երկու տարի առաջ զինվորին քննադատել չէիր կարող: 1980-ից հետո երկու ուժ ձևավորվեց Թուրքիայում՝ բանակը և կառավարությունը: Թուրքիայում ընդունված ասացվածք կա՝ ամեն թուրք զինվոր է ծնելու, ես հարցնում եմ՝ թուրք չեմ, ես ինչո՞ւ պետք է զինվոր լինեմ: Ես ինչու թուրքերի համար բանակ գնամ: Կամ եթե երկու տղա ունես, մեկը բանակին, մեկը քեզ թող մնա, սա սիրիական և իրանական սիստեմ է:

Թուրքիան նպատակ է դրել մինչև 2023-ը` թուրքական կառավարության հարյուրամյակը, հարյուր միլիոնի հասցնել բնակչությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում