Կիրակի օրը Նիգերիայի Կադունա նահանգում պայթեցվել է երեք եկեղեցի։
Կան զոհվածներ և վիրավորներ, որոնց թիվը դեռևս հստակեցված չի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նիգերիական եկեղեցիների վրա հարձակումների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Բոկո Հարամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումը, որն իրականացրել է նաև բազմաթիվ այլ պայթյուններ:









































