Sunday, 07 06 2026
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում

1929թ. այս օրը ծնվեց շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը. (պատմություն)

1929թ. այս օրը Թիֆլիսում ծնվեց աշխարհահռչակ հայ շախմատիստ, ԽՍՀՄ և միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, (1968), լրագրող, Վրաստանի ԽՍՀ (1945), Հայաստանի ԽՍՀ (1946-1948), Մոսկվայի (1956), ԽՍՀՄ (1959,1961, 1969, 1975), աշխարհի (1963-1966-ին` Մ. Բոտվիննիկին, 1966-1969թթ.` Բ. Սպասկուն հաղթելուց հետո) չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ականներից Թբիլիսիի Պիոներների պալատում: Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում:

Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում: Երկրի 1949 թ առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը: Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել: 1950թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր:

1951թ. առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել: Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը: Սկսած այդ ժամանակից` աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է:

1962թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում` Տ. Պետրոսյանն իրավունք է ստացել Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

1966թ. Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը` հաղթելով Բ. Սպասկուն: 1969թ.շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկուն:

1971-1980թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում:

Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը: Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար:

Սովորաբար նա հաղթում էր` խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար: Այսպիսով, նա հաղթում էր` օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը: Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տ. Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ:

Վախճանվել է 1984թ. օգոստոսի 13-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում