Ոստիկանները ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի կենտրոնում շաբաթ օրը տեղի ունեցած ազգային «զբոսանքի» ավելի քան 10 մասնակցի: Այս մասին Interfax գործակալությանը հայտնել է Պետերբուրգի և Լենինգրադյան շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո քարտուղարը:
Մամլո ծառայությունից հայտնել են, որ ձերբակալվել է 13 մարդ, այդ թվում`ակցիային մասնակցած մի տղամարդ` երկու երեխաների հետ: Նրա կնոջը կանչել են ոստիկանություն, որպեսզի նա տանի երեխաներին:











































