Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտնել է, որ ամեն կերպ պաշտպանելու է քննադատությունից իր թիմի հարձակվող Մարիո Բալոտելիին: Իռլանդիայի ընտրանու հետ հունիսի 18-ին տեղի ունենալիք հանդիպմանը մարզիչը սպասելու է նաև ֆուտբոլիստի պատասխանին:
«Խորվաթների հետ խաղից հետո շուրջ 15 րոպե զրույց եմ ունեցել Մարիոյի հետ: Դեռևս չեմ կարողանում ստիպել նրան անել այն, ինչ ես եմ ցանկանում: Ես պաշտպանել եմ Բալոտելիին այն ժամանակ, երբ մամուլում նշվում էր, որ նրա տեղը պահեստայինների նստարանին է: Առաջիկա հանդիպմանը սպասում եմ Մարիոյի պատասխանին»,- հայտարարել է Պրանդելին:









































