ԱՄՆ կառավարությունը ուրբաթ օրը հրապարակել է 229 էջից բաղկացած բողոքների ցուցակ` ընդդեմ Գաղտնի ծառայության աշխատակիցների:
ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների հասցեին ուղղված բողոքներն ընդգրկում են 2004-2012 թթ.: Գործակալներին կասկածում են սեքսուալ բռնություն գործադրելու, զենքի հետ անզգույշ վարվելու, ալկոհոլի չարաշահման, մարմնավաճառների ծառայությունից օգտվելու, գաղտնի տեղեկատվության արտահոսքի, նաև պոռնոգրաֆիայի և ինտերնետ-վիրուսների տարածման համար:
Փաստաթղթում չի նշվել, թե բողոքների որ մասն է ապացուցվում լուրջ փաստերով, սակայն ինչպես վստահեցրել են ցուցակների հեղինակները, մի շարք դեպքերում խոսքը սուտ մեղադրանքների մասին է:
Գաղտնի ծառայության աշխատակիցների դեմ ուղղված բողոքների մի մասը կարգավորվել է վարչական կարգով, սակայն կան նաև այնպիսի մեղադրանքներ, որոնք պաշտոնական հետաքննության պատճառ են դարձել:
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը ապահովում նախագահի, փոխնախագահի, նախագահի թեկնածուների պաշտպանությունը: Այն հետաքննում է նաև կեղծ դրամի հետ կապված գործեր, կատարում այլ կարևոր գործառույթներ:











































