«Բարսելոնա»-ն պայմանագիր է ստորագրել 6-ամյա բրազիլացի Արթուր Միանիի հետ: Պատանի ֆուտբոլիստը գրավել է կատալոնական ակումբի ղեկավարների ուշադրությունը Լա Մասիայի երիտասարդական ակադեմիայի մայիսյան դիտարկումների ժամանակ: Արդեն սեպտեմբերին տղան կմիանա «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմին:
«Հպարտության զգացում ունեմ: Անսահման երջանիկ եմ, որ իմ որդին գրավել է աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի ղեկավարների ուշադրությունը: Նա 6 տարեկան է, այդ պատճառով չի կարող մեկնել առանց ծնողների: Որդուս կուղեկցի մայրը»,- Globoesporte-ը մեջբերում է 6-ամյա տղայի հոր խոսքերը:







































