WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հուսով է, որ Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը կնպաստի Ուկրաինայի առաջընթացին:
«Առաջնության ընթացքում մենք կարող ենք մեր հյուրերին ցույց տալ, որ ուկրաինացիներն էլ եվրոպացիներ են` ինչպես լեհերը, ֆրանսիացիները, չեխերը կամ գերմանացիները:
Տարիներ առաջ Գերմանիան ընդունեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և հիանալի օրինակ ցույց տվեց, թե ինչպես կարելի է մարզական նման իրադարձությունն օգտագործել ի շահ երկրի: 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը փոխեց Գերմանիան:
Շատ կցանկանայի, որ ֆուտբոլի ներկայիս Եվրոպայի առաջնությունն էլ նպաստեր Ուկրաինայի բարեփոխումներին»,- «Российская газета»-ի փոխանցմամբ` ասել է Կլիչկոն:







































