Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանն իր թիմի` ուկրաինացիների հետ խաղում տարած հաղթանակից հետո հայտնել է, որ ֆրանսիացիներն անհամեմատ լավ էին խաղում:
«Դոնեցկի անբարենպաստ եղանակային պայմանները բարդացրին խաղը: Սակայն անգամ այդ պայմաններում մեզ հաջողվեց հաղթանակ տանել, ինչը շատ կարևոր էր թիմի համար: Իմ սաներն ավելի լավ խաղ ցուցադրեցին, քան նախորդ` Անգլիայի հավաքականի հետ հանդիպմանը:
Առաջին անգամ մրցակցի դարպասը գրավելուց հետո մենք փորձում էինք ավելի ակտիվ և ագրեսիվ խաղալ: Ուկրաինան ջանք չէր խնայում, բայց մենք ավելի հզոր էինք»,- լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Բլանը:






































