Ուկրաինայի ընտրանու գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինն ամփոփել է «Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում կայացած Ուկրաինա-Ֆրանսիա հանդիպման արդյունքները:
«Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Թիմի որոշ ֆուտբոլիստներ կարծում էին, թե արդեն քառորդ եզրափակչում են: Սակայն Եվրոպայի առաջնության ընթացքում անհրաժեշտ է լավ խաղ ցուցադրել բոլոր հանդիպումներում: Իհարկե, անուններ չեմ նշի` դա թիմի ներքին գործն է:
Ֆուտբոլիստներին, սակայն, կհայտնեմ իմ կարծիքը: Լուրջ զրույց կլինի, որը տեղի կունենա փոքր-ինչ ավելի ուշ: Այժմ նրանք էլ լավ վիճակում չեն: Մեզ սպասվում է հանդիպում Անգլիայի ընտրանու հետ: Սաներս պետք է կարողանան հոգեբանորեն տրամադրվել այդ հանդիպմանը»,- ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Բլոխինը:










































