Ինչպես հարղորդում է Associated Press գործակալությունը, ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի խաղից առաջ ԱՄՆ հիմնը կատարող Քրիստինա Ագիլերան խառնել է հիմնի բառերը: Կատարումը հայտնվել է Youtube-ում: Կատարման ընթացքում Ագիլերան մոռացած բառի փոխարեն արտաբերել է այլ բառ:
Ագիլերան չի մեկնաբանում այս սխալմունքը: Սակայն այդ միջադեպը բուռն քննարկումների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում և ֆորումներում:
Տեղեկացնենք, որ, ըստ նախնական տվյալների, սուպերգավաթի հեռարձակումը նայել է ավելի քան 100 միլիոն մարդ: Հիմնի կատարումն էլ, սովորաբար, վստահվում է ամերիկյան հայտնի երգիչ-երգչուհիներին:











































