Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հրապարակեց թիմի մեկնարկային կազմը, որը «Եվրո-2012»-ի խմբային փուլի երկրորդ տուրում կպայքարի Ուկրաինայի ընտրանու դեմ:
Առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգան հետևյալ ֆուտբոլիստները` Լյորիս, Դեբյուշի, Ռամի, Մեքսես, Էվրա, Կաբայ, Մ’Վիլա, Մարտեն, Մենեզ, Ռիբերի, Բենզեմա:
Ընթացիկ մրցաշարում ֆրանսիացիների` առայժմ միակ գոլի հեղինակ Սամիր Նասրին մնացել է պահեստայինների նստարանին:









































