42-ամյա մասնագետ Տիտո Վիլանովան պաշտոնապես դարձավ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ: Պեպ Գվարդիոլայի նախկին օգնականն ակումբում կաշխատի մինչև 2014 թվականի հունիս: Վիլանովան որպես «Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզիչ ներկայացվեց այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Վիլանովայի` Իսպանիայի գործող գավաթակիրների գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին լուրերը տարածվեցին Գվարդիոլայի` «Բարսելոնա»-ն լքելուց անմիջապես հետո:












































