«Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում A խմբի եզրափակիչ` Ռուսաստան-Հունաստան հանդիպումից առաջ Լեհաստանի մայրաքաղաքում կարող են տեղի ունենալ ռուս և լեհ ֆանատների զանգվածային բախումներ:
«Որքան ինձ հայտնի է, մեր ֆանատների հիմնական մասը մեկնում է Վարշավա վաղը նախատեսված իրադարձություններին մասնակցելու նպատակով: Այնտեղ հարյուրավոր «մարտիկներ» են հավաքվել արդեն: Բախումները, հավանաբար, տեղի կունենան առանց նախնական պայմանավորվածության, քաղաքի ծայրամասերում` ոստիկանների միջամտությունից խուսափելու համար»,- Коммерсант-ին է հայտնել խմբավորումներից մեկի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հունաստան հանդիպումը կայանալու է վաղը` հունիսի 16-ին, Վարշավայում:









































